Կանայք ավելի լավն են, քան տղամարդիկ. Օբամա
Աշխարհ
Սինգապուրում ելույթ ունենալիս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կանայք ավելի լավն են, քան տղամարդիկ, հայտնում է BBC-ն:
«Կանա՛յք, ես ուզում եմ ասել, որ դուք այնքան էլ իդեալական չեք, բայց միևնույն ժամանակ ես կարող եմ պնդել, որ դուք մեզանից ավելի լավն եք»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախկին նախագահը վստահ է, որ եթե ամեն երկիր մի քանի տարի ղեկավարեին կանայք, ապա նկատելի կլինեին դրական փոփոխություններ:
Նրա կարծիքով՝ աշխարհում խնդիրների մեծ մասը ստեղծում են իրենց պաշտոնից կառչած տղամարդիկ: Օբաման խորհուրդ է տվել նրանց հիշել, որ դա աշխատանք է և մեկընդմիշտ չէ:
Քաղաքականություն վերադառնալու հարցին ի պատասխան՝ 44-ամյա Օբաման ասել է, որ առաջնորդները պետք է հեռանան, երբ իրենց ժամանակը գալիս է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ