Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը. Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականության հարցերում:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Խոսքն, առաջին հերթին Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք մշտապես սատարում ենք միմյանց ինքնիշխանության վերականգնման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության հարցերում»,-ասել է Զելենսկին:
Ըստ նրա` պետությունները շարունակում են համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ