Ուկրաինայի ռադայի մոտ բախումների հետևանքով 17 ոստիկան է տուժել, կա զոհ (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, իսկ ուժայինները թույլ չեն տվել: Ի պատասխան՝ ցուցարարները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել:
Բախումների հետեւանքով ոստիկանության 17 աշխատակից է տուժել, 26 մարդ ձերբակալված է:
«Украинская правда»-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ է զոհվել՝ ծնված 1979 թվականին: Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել սրտային անբավարարությունը:
Նշվում է, որ Ռադայի մոտ ցույցերին մասնակցել է ավելի քան 4500 մարդ, բախումներին մասնակցել է մոտ 500-ը: Լարված իրավիճակի պատճառով Ռադայի մոտ ընդհանուր առմամբ կենտրոնացվել է 2500 ոստիկան:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)