Ներկայացուցիչների պալատում ընթանում է Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը. ուղիղ
ԱշխարհԱՄՆ խորհրդարանի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների պալատում, այս պահին ընթանում է այն նիստը, որի ժամանակ քվեարկության է դրվելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը։ Քիչ առաջ քվեարկության դրվեց նախագիծն ընդունելու կարգը։
Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի նախագահին պաշտոնից ազատելուն, քանի որ այստեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, որոնք դեմ են հանրապետական նախագահի պաշտոնավարմանը։ Սակայն օրենքի ուժ ստանալու համար այս բանաձևը պետք է ստանա նաև Սենատի հաստատումը։
Սենատում մեծ մասը Թրամփի կուսակիցներն են։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ