Աբդելմաջիդ Թեբունը երդում տվեց որպես Ալժիրի նոր նախագահ
Աշխարհ
Աբդելմաջիդ Թեբունը դեկտեմբերի 19-ին երդում տվեց որպես Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նոր նախագահ: Արարողությունը, որը կազմակերպվել Է երկրի մայրաքաղաքի Ազգերի պալատում, հեռարձակում Է պետական հեռուստատեսությունը։
Պաշտոնակալությանը ներկա են հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, Ազգային ժողովրդական բանակի եւ անվտանգության մարմինների բարձրաստիճան սպաներ, Ալժիրում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ:
74-ամյա Թեբունը հաղթանակ Է տարել նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կայացել Է դեկտեմբերի 12-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սահմանադրական խորհրդի նախագահ Քամել Ֆենիշը, քաղաքական գործիչն ստացել Է ընտրողների 58,13 տոկոսի պաշտպանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ