Պուտինը նշել է իր նախագահության ընթացքում տեղի ունեցած ամենածանր իրադարձությունները
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նախագահության տարիներին ամենածանր պահերը եղել են Բեսլանի եւ Դուբրովկայի թատերական կենտրոնի ահաբեկչությունները։ Այս մասին նա տեղեկացրել է Մոսկվայի մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
«Ամենածանր (պահերը) մեծ ահաբեկչություններն էին։ Բեսլանը։ Երբեք չեմ մոռանա։ Դուբրովկայի ահաբեկչությունը»,- ասել է նախագահը։
Պուտինի հայտարարությունը հնչել է ի պատասխան խնդրանքի՝ թվարկել իր նախագահության ամենածանր, ինչպես նաեւ ամենավառ պահերը։ Պատասխանելով հարցի երկրորդ մասին՝ նախագահը նշանակալի իրադարձությունների շարքին է դասել բնակչության աղքատության հարցի լուծումը։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ խնդիրը վերջնականապես լուծված չէ։
«Բայց ընդհանուր առմամբ, եթե նայենք, թե ինչ էր երկիրը 2000-ականների սկզբին եւ հիմա, գրեթե երկու տարբեր երկրներ են։ Էլ չեմ ասում այն հարցերի մասին, որոնք կապված են անվտանգության հետ»,- ասաց նախագահը։
Անդրադառնալով անվտանգության ապահովման հարցերին՝ Պուտինը նշել է, որ դեռևս 2006 թվականին Կովկասում ակտիվ մարտական գործողություններ էին տեղի ունենում:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ինքը չէ, որ պետք է գնահատի, թե ինչ հետք կթողի իր նախագահությունը պատմության մեջ: Նրա խոսքով՝ դա հետագա սերունդների գործն է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ