Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է Թեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետո 

Արամ Սաֆարյանը ԵԱՏՄ-ն ուսումնասիրող գիտավերլուծական հարթակների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Հասարակություն

Տարեցտարի գնալով մեծանում են Հայաստանից Ռուսաստան ֆինանսական առաքումները:

Դեկտեմբերի 21-ի Եվրասիական փորձագիտական ակումբի վեցերորդ ամենամյա համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Սա խոսում է այն մասին, որ մեր երկրի ոչ միայն խոշոր, այլև միջին ու փոքր բիզնեսը հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում հաջող տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մենք մոտենում ենք ԵԱՏՄ շրջանակներում միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանը, ինչը իրողություն կարող է դառնալ 2025թ.»,- ընդգծեց Սաֆարյանը:

Ըստ քաղաքագետի` Հայաստանի պատկան մարմինները Ռուսաստանի գործընկերների հետ երկխոսության եւ համագործակցության մթնոլորտում պետք է կարողանան լուծել մեր արտագնա աշխատողների հետ կապված զանազան հարցեր:

«Սա մեծապես կբարձրացնի մեր հասարակության վստահությունը թե՛ մեր իշխանության, թե՛ ԵԱՏՄ-ի նկատմամբ: Ուղղակի զարմանալի է, որ Խորհրդային Միության փլուզումից եւ նորանկախ պետությունների ձեւավորումից հետո անցած 28 տարում Հայաստանի ոչ ակադեմիական, ոչ բուհական եւ ոչ էլ գերատեսչական համակարգերում այդպես էլ չստեղծվեցին հետխորհրդային հետազոտությունների, եվրասիական հետազոտությունների կամ ԱՊՀ հետազոտությունների կենտրոններ: Նման կենտրոնները Ռուսաստանում և մյուս դաշնակից երկրներում փնտրում են գործընկերային հարթակներ Հայաստանում և չեն գտնում: Սպասել, թե նման կենտրոնների ստեղծման համար դրսից դրամաշնորհներ կլինեն, միամտություն է: Հայաստանն անվիճելիորեն շահում է եվրասիական ինտեգրման գործընթացներին մասնակցելուց և մեր պետությունն ու ֆինանսական հովանավորություն իրականացնելու մյուս մեր դոնորները պետք է իրենք մտածեն նման գիտավերլուծական հարթակներ ստեղծելու մասին: Սա է գործնական ներդրումը եվրասիական տարածքում միասնական հումանիտար, գիտակրթական եւ մշակութային տարածք ստեղծելու գործում: Վաղուց ժամանակն է նախաձեռնել նման ոչ մեծ, բայց դինամիկ գործելու ի վիճակի կենտրոնների ստեղծումը այն բանից հետո, երբ վաղուց շատ մոդայիկ են եվրոպական հետազոտությունների կենտրոնները, իսկ վերջերս ստեղծվում են նաեւ ամերիկյան հետազոտությունների կենտրոններ»,- նշեց Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի`ռուսական կողմի անհանգստությունը Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցում մի քանի տարվա պատմություն ունի:

«Այդ անհանգստությունը արտահայտվել է նաեւ նախորդ իշխանություններին: Հայաստանի նոր իշխանությունը ժառանգել է նաեւ այս խնդիրը: Հայ եւ ռուս դիվանագետների ջանքերով մշակվում է մի համաձայնագիր այդ լաբորատորիաների վերաբերյալ, որը դեռեւս չի ստորագրվել: Ռուսական լրատվամիջոցներն ասում են, որ Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում եւ Ղազախստանում ստեղծված այս լաբորատորիաները կենսաբանական պատերազմի սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի համար: Մերոնք պնդում են, որ դրանք Հայաստանի իշխանության համար բացարձակապես թափանցիկ են: Կարծում ենք, որ հայկական դիվանագիտությունը ստեղծված իրավիճակում մի գերբարդ խնդիր է լուծում, երբ պետք է ձեւավորվի մի իրավիճակ, երբ ամերիկյան կողմը չի զայրանում ու խնդիրներ հարուցում մեր իշխանության համար, իսկ ռուսական կողմը բավարարվում է այդ լաբորատորիաների այնպիսի թափանցիկ իրավիճակից, երբ անհանգստությունները կարող են փարատված համարվել»,- եզրափակեց Սաֆարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտ
Ամենադիտված