Ձերբակալված «օրենքով գողերը» «Զապ»-ն ու «Օշականցի Գևորիկն» են
Իրավունք
ՆԳՆ քրեական ոստիկանությունը ձերբակալել է, այսպես կոչված, «օրենքով գողեր» «Զապ»-ին՝ Անդրանիկ Սողոյանին, և «Օշականցի Գևորիկին»՝ Գևորգ Մելիքյանին։
Ինչպես հայտնել էինք քիչ առաջ՝ ըստ ոստիկանության՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ իր դուստրը վիճաբանել է նախկին ամուսնու հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու նպատակով։
Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց միջև։ Կողմերը, ըստ ոստիկանության, հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։
Դեպքից հետո նախկին փեսան մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ նախկին աներից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն, ըստ ոստիկանության, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Նշված երկու անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։ Միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը