Չինաստանում մահապատժի են ենթարկել բարը հրդեհողին, ինչի պատճառով զոհվել էր 18 մարդ
Աշխարհ
Տղամարդու մահվան դատավճիռն ի կատար է ածվել երեքշաբթի։ Նա մեղավոր էր ճանաչվել 2018 թվականին Ինդե քաղաքի (Գուանդուն հարավային նահանգ) կարաոկե-բարը հրդեհելու մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես տեղեկացնում է «Պենպայ» տեղեկատվական ռեսուրսը, դատավճիռը հաստատել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանը, կատարման կարգադրությունը տրվել է դեկտեմբերի 24-ի առավոտյան Ցինյուան (Գուանդուն նահանգ) միջին աստիճանի Ժողովրդական դատարանի կողմից։
Միջադեպը տեղի էր ունեցել անցած տարվա ապրիլի 24-ին Ինդեի Չայուն փողոցի կարաոկե-բարում։ Մեկ այլ մարդու հետ բարի մուտքի մոտ բանակռվից հետո տղամարդը փակել է հաստատության մուտքը այդտեղ կայանած մոպեդներով եւ այրել դրանք։ Կրակն արագ տարածվել է ոչ մեծ կարաոկե-բարում, որտեղ միայն մեկ ելք կար։
Բոլոր զոհվածները զվարճավայրի երկրորդ եւ երրորդ հարկերում էին եւ խեղդվել են շմոլ գազից, որը կուտակվել էր շինությունում հրդեհից հետո։ Ողբերգությունը խլել է 18 մարդու կյանք, եւս մեկը լրջորեն տուժել է։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ