Սաուդյան Արաբիան այլընտրանք չունի, քան Իրանի հետ նորմալ հարաբերություններին վերադառնալը
Աշխարհ
Սաուդյան Արաբիան այլընտրանք չունի, քան Իրանի հետ նորմալ հարաբերություններին վերադառնալը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ խորհրդական Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը, հաղորդում է Mehr-ը:
«Մենք մշտապես ողջունում ենք Սաուդյան Արաբիայի հետ կառուցողական եւ բարիդրացիական հարաբերությունները եւ կարծում ենք, որ Էր Ռիադն այլընտրանք չունի, քան Թեհրանի հետ նորմալ հարաբերություններին վերադառնալը»,- նշել է նա: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ներկայիս կառավարիչները նախընտրում են պատերազմի սխալ ուղին, ահաբեկիչներին աջակցելն ու այդպիսով վտանգի տակ են դնում տարածաշրջանի անվտանգությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ