Ֆիլիպիններում թայֆունի պատճառով ավելի քան 23 հազար մարդ է արգելափակված նավահանգիստներում
Աշխարհ
Առնվազն 23 հազար մարդ չի կարողանում մեկնել Ֆիլիպինների նավահանգիստներից Ֆանֆոն թայֆունի պատճառով, որը մոլեգնում Է երկրի կենտրոնական մասում: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Արտակարգ պատահարները կանխելու նպատակով տեղական ավիաընկերությունները չեղարկել են իրենց ներքին չվերթների մի մասը, կղզի-պետության առափնյա պահպանությունն արգելել Է ծովային հաղորդակցությունը: Ֆանֆոնի կամ, ինչպես դրան անվանում են Ֆիլիպիններում, Ուրսուլայի քամու արագությունը հասնում Է ժամում 150 կիլոմետրի: Ափամերձ շրջանների ու տարածաշրջանների բնակիչները, որտեղ հեղեղման վտանգ կա, տարհանված են: Արեւադարձային փոթորիկը շարժվում Է Հայան թայֆունի հետագծով, որը 2013 թվականին ավելի քան 6,3 հազար մարդու կյանք խլեց: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ