Թուրքիան և ՌԴ-ն մերձենում են պատժամիջոցների սպառնալիքի պատճառով. Էրդողանի ներկայացուցիչ
Աշխարհ
Արեւմուտքի երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքները դարձել են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման պատճառներից մեկը: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Պատժամիջոցների սպառնալիքներն այն գործոններց մեկն Էին, որոնք արագացրեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը: Ինչ վերաբերում Է Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման կապակցությամբ Արեւմուտքի քննադատությանը, ապա դա Թուրքիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականության բնական արդյունքն Է, որը կարելի Է տեսնել Սիրիայում, Արեւելյան Միջերկրականում եւ այլ տարածաշրջաններում»,- մեջբերում Է նրա խոսքը Sabah թերթը:
Էրդողանի ներկայացուցիչը նաեւ ենթադություն Է հայտնել, թե հաջորդ տարի կշարունակվի այն միտումը, երբ ՆԱՏՕ-ի միասնությունը կդրվի հարցականի տակ, ինչպես դա եղավ 2019 թվականին: Քալինի կարծիքով՝ դա կապված Է «համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության կտրուկ աճի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)