Իսպանիայում առնվազն 14 մարդ է տուժել եկեղեցում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի Բարսելոնայի նահանգում դեկտեմբերի 30-ին առնվազն 14 մարդ է տուժել եկեղեցիներից մեկի զանգակատանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Այդ մասին ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Կատալոնիայի արտակարգ օգնության ծառայության Twitter-ում:
Պայթյունից առնվազն 14 մարդ է տարբեր աստիճանի այրվածքներ ստացելե Սենտելիես բնակավայրում, նշվում է դրանում:
Իսպանիայի այդ մունիցիպալիտետում դեկտեմբերի 30-ին նշվում էր նրա հովանավորուհուն նվիրված տոնը: El Periodico թերթի վարկածով՝ խոսքը վերաբերում է հրատեխնիկայի պայթելուն: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)