Պարսից ծոցի երկրներից նավթի առաքումը թանկացել է Իրանի հարվածներից հետո
Աշխարհ
Շատ ընկերություններ, որոնք Պարսից ծոցի երկրներից այլ պետություններ լցանավերով նավթի փոխադրման ծառայություններ են մատուցում, բարձրացրել են գներն Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին Իրանի հրթիռահարվածներից հետո: Հունվարի 8-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Հրապարակման մեջ բերված գնահատումների համաձայն՝ նշված տարածաշրջանից Չինաստան լցանավերով նավթի փոխադրման արժեքը, մասնավորապես, որոշ դեպքերում աճել է 14 տոկոսով: Ինչպես նշում են գործակալության լրագրողների հարցմանը մասնակցած մասնագետները, դրա պատճառներից մեկն այն է, որ ապահովագրական ընկերությունները, ինչպես սպասվում է, կբարձրացնեն գներն այդ երթուղով նավարկող լցանավերի համար լարվածության աճի պայմաններում:
Այդ հանգուցային ծովուղով փոխադրումների արժեքի աճը վկայում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի Էսկալացիան ազդեցություն է գործում նավթի մատակարարումների գլոբալ շղթայի վրա, արձանագրված է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)