Պուտինը և Էրդողանը պաշտոնապես գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը
Աշխարհ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 8-ին գործարկել են «Թուրքական հոսք» գազամուղը: Այդ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը կայացել է Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցել են նաեւ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որոնք զեկույցներով հանդես են եկել գազատարով մատակարարումների սկսվելու արարողությունից առաջ: Բացի այդ, միջոցառման մասնակիցներին ցուցադրել են նախագծի տեսաշնորհանդեսը: Սրահում, որտեղ կայացել Է արարողությունը, ներկա Էին նաեւ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ է: Առաջին ուղեգիծը նախատեսված է Թուրքիայի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմ»-ը դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան եւ Հունգարիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)