Թեհրանը չի ունենա միջուկային զենք, քանի դեռ ես նախագահ եմ. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չնչին վնասներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմակայաններին, հարձակումներից ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Իրանն իր տարածքից տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ արձակել է առնվազն երկու իրաքյան օբյեկտների ուղղությամբ, որոնցում գտնվում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի զինված ուժերը։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ հրթիռակոծման զոհ է դարձել 80 մարդ: ԱՄՆ-ում այդ տեղեկությունները հերքվում են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերում գրել էր, որ «ամեն ինչ լավ է» և ինքը հանդես կգա հայտարարությամբ։
Թեհրանում ամերիկյան հենակետերի վրա հրթիռակոծումն անվանել են պատասխան գործողություններ՝ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Թրամփը նաև նշել է, որ Թեհրանը չի ունենա միջուկային զենք, քանի դեռ ինքը նախագահ է:
Բացի դա, ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը աջակցում է ահաբեկիչներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)