Բաղդադի «կանաչ գոտում» երկու հրթիռ է ընկել
Աշխարհ
Երկու հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են երկրի կառավարական գրասենյակները և դեսպանությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Իր հերթին, լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ որ օդային ռադիոկայանի ազդանշաններ են լսվում Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում՝ ներառյալ նաև ԱՄՆ դեսպանատան մոտ:
Ավելի ուշ Իրաքի անվտանգության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հրթիռների ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Երկու «Կատյուշա» հրթիռ է ընկել կանաչ գոտում, զոհեր չկան», - ասվում է Twitter-ում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ին Բաղդադի այս կարևոր հատվածն արդեն իսկ հրթիռակոծության էր ենթարկվել, որի հետևանքով տուժել էին մոտ մեկ տասնյակ մարդիկ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)