Բելգիայի մի քանի նախարարություններ սպիտակ փոշի պարունակող ծրարներ են ստացել
Աշխարհ
Հունվարի 9-ին անհայտ սպիտակ փոշիով անանուն նամակներ են փոստով ուղարկել Բելգիայի վալլոնյան կառավարության մի քանի նախարարություններ: Այդ մասին հայտնել է Echo հրատարակությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային նախարարությունների մի քանի ներկայացուցիչների:
Թերթի համաձայն, փոշի պարունակող ծրարներն ստացել են Նամյուր եւ Ժամբ քաղաքներում գտնվող մի քանի նախարարություններ: Մասնագետներն անհապաղ մեկուսացրել են համապատասխան շենքերը եւ աշխատակիցներին մինչեւ հետագա ցուցումները եւ սկսել են անցկացնել սիբիրյան խոցի հայտնաբերման ընթացակարգ, հաղոդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)