Աբխազիայի խորհրդարանի խոսնակը հոսպիտալացվել է
Աշխարհ
Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան սրտի տագնապով հոսպիտալացվել է՝ հանրապետությունում իրավիճակի հարցով նիստից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցչին։
«Խոսնակի մոտ սրտի տագնապ է, նրան տարան բժիշկները, որ եկել էին շտապօգնության մեքենայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկը «Sputnik-Աբխազիա»-ի հետ զրույցում խոսնակի վիճակը բնութագրել է որպես «նորմալ»։ Գուրգուլիան հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ պատճառով է Կվարչիան հայտնվել ԿՀՀ-ում։
Նշենք, որ նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույցը շարունակվում է։ Իրավիճակը հանգիստ է, սակայն մարդիկ չեն ցրվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)