Հայտնի է Աբխազիայի նախագահական ընտրությունների օրը
Աշխարհ
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական նոր ընտրությունների օր է նշանակել, հայտնում է ТАСС-ը:
ԿԸՀ-ի ներկայացուցիչ Թամազ Գոգիան հայտնել է, որ ընտրությունները կկայանան մարտի 22-ին: Նրա խոսքով՝ այն ընդունվել է գրեթե միաձայն:
Նշվում է, որ ԿԸՀ-ն քվեարկությամբ նաև հաստատել է իր նախագահի լիազորությունները:
Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվել 2019-ի ամռանը, սակայն այդ քվեարկության արդյունքները չեղյալ էին հայտարարվել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին: Ցուցարարներն ու ընդդիմության ներկայացուցիչներն օրեր առաջ արգելափակել էին նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:
Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին որոշում կկայացնի երկրում հասարակաքաղաքական ճգնաժամի հաղթահարումից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)