Բաղդադի ամերիկյան ռազմաբազան կրկին հրթիռակոծվել է
ԱշխարհԻրաքում «Էթ-Թաջի» ռազմաբազան, որը գտնվում է Բաղդադից հյուսիս, հրթիռակոծվել է: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Al-Hadath հեռուստաալիքին:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Դեպքի մանրամասները պարզվում են:
Հիշեցնենք, որ հուվարի 12-ին հրթիռակոծվել էր «Բալադ» ռազմաբազան, որտեղ նույնպես ամերիկյան զորքեր են գտնվում: