Դաղստանում բնակիչները թունավորվել են խմելու ջրից. 133 մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Աշխարհ
Դաղստանի Կիզլյար քաղաքում խմելու ջրից թունավորվածների թիվը հասել է 133-ի, գրում է gazeta.ru-ն՝
առողջապահության նախարարությանը հղումով:
Բոլոր հոսպիտալացվածներին դրվել է «աղիքային սուր վարակ» ախտանիշը: Նրանցից 70-ը երեխաներ են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:
Ներկայում ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի առնչյությամբ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ