8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Նախկին վարչապետերը ձեռքերը լվացել են Քոչարյանից

Հայաստան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ 

Նկատենք, որ ցանկում չկան Երրորդ Հանրապետության նախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Արմեն Դարբինյանի, Գագիկ Հարությունյանի, Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի անունները:

Հետաքրքիր է Հովիկ Աբրահամյանի լռությունը՝ նկատի ունենալով այն, որ նա ամուր թելերով կապված է եղել թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ, բայց առվակների հեռացումից հետո, կարծես թե, ձեռքերը լվացել է քաղաքական իրողություններից և, անգամ, Քոչարյանի համար այս անչափ կարևոր շրջանում խաղի մեջ չի մտնում։ 

Տիգրան Սարգսյանն այն վարչապետն է եղել, ով պաշտոնի է անցել Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրի նախագահի պաշտոնում անցնելուց անմիջապես հետո: Սա հենց այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով էլ պայմանավորված են ներկայումս Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացները: Սակայն նրա պարգայում փոքր-ինչ այլ է. օրեր առաջ ԵԱՏՀ ղեկավարի պաշտոնից հեռացած Տիգրան Սարգսյանի համար նոր պաշտոնի անցնելու ախորժակը, հավանաբար, տեղն է։ 

Թեև օրերս մի առիթով Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ չպետք է կորցնել ակնածանքի զգացումը երկրի նախագահների նկատմամբ՝ ընդգծելով, որ նեղվում ու անհարմարություն է զգում նախագահ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի առումով, սակայն նա ևս 2-րդ նախագահի կողքին չկանգնածների թվում է, քանի որ մեծ եռանդով սատարում է Նիկոլ Փաշինյանին։ 

««Մարտի 1»-ը զուտ քաղաքական պրոցես է, ես այստեղ քրեական տարր չեմ տեսնում: Ինչո՞ ւ եք մարդուն փակել, դատական պրոցես սկսեք, տեսեք՝ մեղավոր է, թե չէ»,- ամիսներ առաջ հայտարարել էր Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ իշխանությունները հաշվարկներ անել չգիտեն և այս ամենի հետևանքները ևս չեն հաշվարկում: Չնայած Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքին՝ Բագրատյանը երաշխավորություն չի հայտնել։ Ավելին՝ քանիցս տարբեր հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իր մասնագիտական ծառայությունները։ 

Արամ Սարգսյանն այն քաղաքական գործիչներից է, ում կարծիքը միանշանակ է՝ Քոչարյանը մեղավոր է և պետք է պատասխան տա «Մարտի 1»-ի դեպքերի համար: Ավելին՝ դեռևս 2018թ-ին, երբ Քոչարյանին առաջին անգամ մեղադրանք առաջադրվեց, Սարգսյանն այսպես արձագանքեց. «Աստված կա. մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ»: Հետևաբար, Սարգսյանի դիրքորոշումն ավելի քան ակնհայտ է: Նշենք, որ նա նաև այս ընթացքում ակտիվ մասնակցություն է ունենալու Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավին։ 

Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, ապա նրա դիրքորոշումը պարզ է այն պատճառով, որ նրա և Քոչարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել, դեռևս, 2000-ականների սկզբին՝ հանրաքվե անցկացնելու շուրջ ստեղծված իրավիճակում, երբ Սահմանադրական դատարանի նախագահը Գագիկ Հարությունյանն էր։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերջինս հայտարարեց, որ 2003թ․ Քոչարյանի կողմից  Սահմանադրական դատարանի նախագահի ու նրա ընտանիքի անդամների վրա ճնշումներ են գործադրվել ու ահաբեկել։ Պետք չէ մոռանալ նաև, որ այսօր ևս Գագիկ Հարությունյանը պաշտոն է զբաղեցնում։ 

Արմեն Սարգսյանի չեզոքությունը, թերևս, բնական է. նա այսօր ՀՀ նախագահն է:

Դե իսկ Սերժ Սարգսյանն իր երաշխավորության մասին ևս, դեռ, չի հայտնել։ Հատկանշական է, որ այս պահին հափշտակության գործով ինքն էլ դատարանի առջև է կանգնած և մեծ հարց է իր երաշխավորության պարագայում Քոչարյանին օգնած կլինի, թե՞ հակառակը։ 

Հիշեցնենք, որ 2018 թ. մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը, Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ՝ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված