Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինի մեջ են
Աշխարհ
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և թագուհի Սոնան կարանտինում են կորոնավիրուսի կասկածանքով, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են արտասահմանում: Այս մասին հաղորդում է ТАСС -ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Նշվում է, որ նրանք նոր են վերադարձել Հորդանանից: Կարանտինն այսօրվանից է սահմանվել, սակայն հիվանդության ախտանշաններ դեռևս չեն հայտնաբերվել:
Նշվում է նաև, որ կառավարության ուրբաթօրյա նիստը թագավորը կանցկացնի տեսակապի միջոցով:
Նրանցից բացի, կարանտինի մեջ են կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Ինե Էրիքսեն Սերեյդեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)