Ավստրալիայի ՆԳ նախարար Փիթեր Դաթոնը վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհ
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը մարտի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք է տվել:
«Այս առավոտյան ես արթնացա բարձր ջերմությամբ եւ կոկորդի ցավով: Ես իսկույն կապվեցի Քվինսլենդի առողջապահության դեպարտամենտի հետ: Ճաշի ժամին ինձ տեղեկացրեցին, որ թեստը դրական արդյունք է տվել»,-գրել է նախարարը Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ այժմ ինքը գտնվում է հիվանդանոցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)