Սանկտ Պետերբուրգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է Ռիա նովոստին։ Վարակակիրը վերջերս Իտալիայից վերադարձած կին է։ Նա հոսպիտալացվել է, բնակության վայրի շքամուտքը ախտահանվել է։
Կնոջ վիճակն այժմ բավարար է գնահատվում։
Քաղաքային լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի մարզում արգելվել են մինչև 1000 մարդու մասնակցությամբ բոլոր մասսայական, այդ թվում՝ թատերական, սպորտային, ժամանցային միջոցառումները, հայտնում է Տասս գործակալությունը։ Արգելքը կգործի մարտի 16-ից մինչև ապրիլի 30֊ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)