Ավստրիան կդադարեցնի թռիչքները Ռուսաստանի, Ուկրաինայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հետ
Աշխարհ
Ավստրիան կդադարեցնի թռիչքները Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ` պայքարելու նոր կորոնավիրուսի տարածման դեմ: Այս մասին կիրակի օրը հայտարարեց Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հայտնում է tass.ru֊ն:
Ըստ նրա՝ խորհրդարանում արտակարգ իրավիճակների մասին համապատասխան օրենքների ընդունումից հետո Ավստրիան կկարողանա նոր միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ:
Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և Ուկրաինայից թռիչքների վայրէջքի արգելքը կսկսի գործել մարտի 17-ից: Բացի այդ, Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որպեսզի բնակչությունը հնարավորինս դադարեցնի այդ չորս երկրներ մեկնումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)