Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար աշխատանքային խումբ է ստեղծել
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի տարածմանը հակազդելու Պետական խորհրդի աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Աշխատանքային խմբի ղեկավարը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է: Խմբում ընդգրկվել են նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելուսովը, փոխվարչապետներ Տատյանա Գոլիկովան և Դմիտրի Չերնիշենկոն, մի շարք նախարարներ և այլ պաշտոնատար անձինք:
Իր այս հրամանագրով Պուտինը խորհուրդ է տվել այն շրջանների ղեկավարներին, որոնց տարածքում կա կորոնավիրուսների տարածման սպառնալիք, մասնակցելու աշխատանքային խմբի աշխատանքներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ