Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 93-ի
Աշխարհ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով և հասել 93-ի: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարեց փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ կառավարության համակարգող խորհրդի նիստում, որը վերաբերում էր կորոնավիրուսների տարածմանը, հայտնում է tass.ru֊ն:
«Ռուսաստանի Դաշնությունում այս պահի դրությամբ, հաշվի առնելով այսօրվա վիճակագրությունը, արձանագրվել է 93 դեպք, 4-ը վերականգնվել և դուրս է գրվել: 79 մարդ հիվանդանոցում է՝ նրանցից 57-ը՝ թեթև ձևով՝ առանց որևէ ախտանիշի։ 7 քաղաքացի վարակվել է հիվանդների հետ շփման արդյունքում», - ասել է նա»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)