Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս 27 դեպքի մասին
Աշխարհ
Ֆրանսիայում հայտարարել են կորոնավիրուսից մահվան եւս 27 դեպքի մասին։ Այդպիսով, մահացածների ընդհանուր թիվը կազմել է 175, հայտնում է Reuters-ը։
Երկրի առողջապահության գործակալության ղեկավար Ջերեմի Սալոմոնը նշել է, որ վարակակիրների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է՝ 16,5%-ով՝ հասնելով 7 730-ի։
Սալոմոնի խոսքերով՝ 699 մարդ գտնվում է ծանր վիճակում եւ կենսապահովման համակարգերի կարիք ունի։
Հիշեցնենք, որ մարտի 17-ից Ֆրանսիայում 15-օրյա մեկուսացման ռեժիմ է մտցվել։ Բնակիչներին թույլատրվում է տնից միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դուրս գալ։ Կանոնները խախտելու համար 135 եվրո տուգանք է սահմանվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)