«Եվրատեսիլ 2020»-ը չեղյալ կհայտարարվի
Աշխարհ
«Եվրատեսիլ 2020» միջազգային երաժշտական մրցույթը չեղյալ կհայտարարվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այս մասին, հղում անելով աղբյուրներին, Twitter- ում հայտնում է իսրայելական հեռուստառադիոհեռարձակողների կորպորացիան։ Այս տեղեկությանը, սակայն, պաշտոնական հաստատում չկա, գրում է lenta.ru֊ն։
Մարտի 17-ին «Եվրատեսիլի» Twitter- ի էջում հաղորդվել էր, որ մրցույթի կազմակերպիչները հետևում են աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակին և շուտով ավելի շատ տեղեկություններ կհայտնեն. «Մենք հասկանում ենք, որ դուք անհամբերությամբ սպասում եք նոր տեղեկությունների՝ «Եվրատեսիլ»-ի հետագա ընթացքի հետ կապված։ Մնացեք մեզ հետ:
Հուսով ենք, որ շուտով մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք »:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)