Քվեարկությունը նաև տանից. ամեն ինչ արվում է Պուտինի նախագահության համար
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քվեարկության նախապատրաստումը և հնարավոր է համարել դրա իրականացման տարբեր ձևերաչաձեր։ Նախագահը շեշտել է, որ որոշում կայացնելիս քաղաքացիների կյանքն ու առողջությունը առաջին տեղում են լինելու, հայտնում է ria.ru֊ն:
Երկրի ղեկավարը նշել է, որ հնարավոր է համարում օգտագործել օրենքով թույլատրված բոլոր մեթոդները, ներառյալ՝ տանը քվեարկությունը:
«Այս ամենը պետք է համապատասխանի օրենքի պահանջին։ Մենք գործելու ենք օրենքի շրջանակներում», - նշել է պետության ղեկավարը:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսական քվեարկություն էր նշանակել ապրիլի 22-ին։ Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել էր, որ կորոնավիրուսի հետ կապված՝ անհրաժեշտության դեպքում այն կարող է հետաձգվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)