Մոսկվայում հնարամիտ կինը բանկից հափշտակել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի
Աշխարհ
Մետրոպոլիտենի ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի շրջանի մի բնակչի, ով կասկածվում է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի խարդախության մեջ, հայտնել է ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը, գրում է ria.ru֊ն:
39-ամյա կինը ստեղծել է թանկարժեք մետաղների և քարերի շուկայում աշխատող կազմակերպությունների ցանց, այնուհետև վարկի համար դիմել է Մոսկվայի առևտրային բանկերից մեկին: Նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել այն ապրանքների վերաբերյալ, որոնք իրականում չկան շրջանառության մեջ։ Առանձնապես խոշոր մասշտաբներով խարդախության առթիվ հարուցել քրեական գործ: Կինն այժմ տնային կալանքի տակ է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)