Մեծ Բրիտանիան հորդորել է իր ազգաբնակչությանը կորոնավիրուսի թեթև ախտանշաններով հիվանդանոց չդիմել
Աշխարհ
Մեծ Բրիտանիան քայլում է իր ճանապարհով։ Նպատակն այն է, որ ազգաբնակչության հնարավորինս գերակշիռ մասը ձեռք բերի վարակը, որպեսզի հետագայում կայուն իմունիտետ ձևավորվի, գրում է ria.ru֊ն։
Երկրում առաջարկում են մեկուսանալ տարեց քաղաքացիներին, շաքարային դիաբետ, ասթմա կամ սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Դպրոցները, սրճարաններն ու ռեստորանները բաց են, հասարակական տրանսպորտը աշխատում է: Հասարակական տրանսպորտում ուղևորները նկատելիորեն զգույշ են դարձել։ Շատերն իրենց բերանը և քիթը ծածկում են շարֆով, դրսում ավելի քիչ են սնվում։ Զանգվածային միջոցառումները երկրում չեղյալ են հայտարարվում, թատրոնները, թանգարանները և համերգասրահները փակվում են:
Ստեղծվում են կամավորական խմբեր, որոնք առաջարկում են մեկուսացման մեջ գտնվող մարդկանց համար սնունդ և դեղամիջոցներ գնել ու բերել։
Երկրում հորդորում են կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդանոց գնալու և թեժ գիծ զանգելու փոխարեն մեկուսանալ և Պարացետամոլ խմել, շտապօգնություն կանչել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)