Ռուսաստանին դիմել են կորոնավիրուսի շրջափակման մեջ գտնվող Իտալիային օգնելու խնդրանքով
Աշխարհ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի անդամ և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Ուլրիխ Էմեն նամակով դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով օգնել կորոնավիրուսով ծածկված Իտալիային: Նամակը անձամբ ստացել են Մոսկվայի քաղաքային դումայի տեղակալը և ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, գրում է enta.ru֊ն:
Էմեն նշել է, որ Իտալիան հուսահատության մեջ է։ Հիվանդանոցները գտնվում են կրիտիկական վիճակում և կարիք ունեն լրացուցիչ բժշկական անձնակազմի և մեխանիկական օդափոխման սարքերի:
Ավելի վաղ՝ մարտի սկզբին, Բերգամոյի իտալական հիվանդանոցներից մեկի վիրաբույժը խոսել է կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանոցներում տիրող ծանր իրավիճակի մասին: Ըստ նրա, բժիշկները գործիքներ չունեն բոլոր հիվանդներին օգնելու համար, առկա են միայն պաշտպանական միջոցներ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ