Թրամփը Կիմ Չեն Ընին կոչ է արել համագործակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական նամակ է հղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, որում նա ցանկություն է հայտնել համագործակցելու նրա հետ համաճարակի դեմ պայքարում, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, գրում է ria.ru֊ն:
«Մենք նամակ ստացանք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից։ Նա այդ նամակով մտադրություն է հայտնել համագործակցելու համաճարակի դեմ պայքարում՝ ասելով, որ ինքը տպավորված է նախագահի՝ իր ժողովրդին համաճարակի լուրջ սպառնալիքից պաշտպանելու ջանքերով», - հայտնում է գործակալությունը:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ինքը «բարձր է գնահատում ԿԺԴՀ նախագահի հետ իրենց հարաբերությունները»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)