Իրանում գարնանային վարարումների պատճառով յոթ մարդ է մահացել
Աշխարհ
Իրանում գարնանային վարարումների պատճառով յոթ մարդ է մահացել, ևս երկուսը անհետ կորել են, հայտարարել է երկրի շտապօգնության պաշտոնական խոսնակ Մոջտեբա Խալեդին, գրում է ria.ru֊ն։
Մարտ-ապրիլ ամիսներին, որպես կանոն, Իրանում տեղումների քանակը մեծանում է, ինչը հանգեցնում է ջրհեղեղի և սելավների հոսքի` երկրի տարբեր մասերում: Այս գարունը նույնպես բացառություն չէր․ հորդառատ անձրևները նախօրեին ջրհեղեղների պատճառ դարձաn երկրի տասը նահանգներում:
«Հորդառատ անձրևը հանգեցրեց ցեխի հոսքերի երկրի տարբեր նահանգներում, ինչի պատճառով տասնյոթ մարդ վիրավորվել է մինչ այժմ, երկուսը անհայտ կորել են, յոթ մարդ մահացել է», - ասել է Խալեդին։
Անցյալ տարի մարտ-ապրիլ ամիսներին ջրհեղեղների պատճառով տուժել է երկրի մարզերի կեսից ավելին։ Զոհվել է ավելի քան 70 մարդ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)