ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում դադարեցնել կրակը աշխարհի բոլոր կոնֆլիկտային հատվածներում, բոլոր պատերազմող երկրներում՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ ունեցած տեսաասուլիսի ժամանակ, հայտնում է ТАСС-ը։
«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 վարակի առաջ: Վարակը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելությունից, ազգությունից կամ կրոնից: Այն անողոքաբար հարվածում է բոլորին՝ անկախ տարիքից: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները»,-ասել է Գուտերեշը
Նա ընդգծել է, որ «պետք է շուտ ավարտվեն պատերազմները և պայքար տարվի աշխարհը փոթորկող հիվանդության դեմ»։
Գուտերեշը նաև նշել է, որ պատերազմող երկրներում առողջապահական համակարգը գտնվում է կատարյալ շրջափակման մեջ, առողջապահական համակարգի աշխատողները հաճախ են ենթարկվում հարձակումների: Այդ պայմաններում անհնար կլինի պատերազմող երկրներում պայքար կազմակերպել վիրուսի տարածման դեմ, հետեւանքներն էլ անդառնալի կլինեն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)