Իտալիայի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է իրականում 10 անգամ շատ լինել
Աշխարհ
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորրելին մտավախություն է հայտնել, որ երկրում կորոնավիրուսով վարակված մարդկանց փաստացի թիվը 64 հազար մարդ չէ, այլ 10 անգամ ավելին։
«Մեկ հաստատված և10 չբացահայտված դեպքերի հարաբերակցությունը լիովին հիմնավոր է», - ասել է Բորրելին երեքշաբթի տված հարցազրույցում La Repubblica- ին տված հարցազրույցում:
Նա նաև չի ժխտում, որ մի քանի օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվը կգերազանցի Չինաստանի ցուցանիշները:
Համաճարակի բռնկումից սկսած՝ Իտալիայում վարակվել է գրեթե 64 հազար մարդ, որից 6 հազարը մահացել է, իսկ գրեթե 7,5 հազարը՝ բուժվել: Չինաստանում, որտեղ վարակների ալիքը գրեթե դադարել է, վարակվածների թիվը գերազանցել է 81 հազարը, մահացել է 3270 մարդ: Իտալիայում այս առումով ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրվա ընթացքում մահացել է գրեթե 800 մարդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)