Կորոնավիրուսը մեծ վնաս է պատճառել համաշխարհային զբոսաշրջությանը
Աշխարհ
Առաջատար տուրօպերատորները չեղյալ են հայտարարել բոլոր արտասահմանյան տուրերը մինչև ապրիլի 20-ը, և այժմ ինքնաթիռները թռչում են հանգստավայրեր միայն այն բանի համար, որ բոլոր արտասահմանցիները վերադառնան իրենց հայրենիք, գրում է Yandex.ru-ն։
Կորոնավիրուսը խաթարել է հազարավոր զբոսաշրջիկների ծրագրերը, և այժմ, ծովի և արևի փոխարեն, մարդիկ մեկուսացած և փակված են իրենց բնակարաններում ՝ սննդի ու տնտեսական ապրանքների մեծ պահուստային պաշարով։ Թե որքան սա կտևի, ոչ ոքի հայտնի չէ։
Այն մարդկանց, ովքեր չկարողացան մեկնել նախատեսված ճամփորդության, տուրօպերատորներն այժմ առաջարկում են չեղյալ հայտարարված տուրի գումարը թողնել «որպես ավանդ» և այն օգտագործել ապագա գործուղումների համար: Բայց այս դեպքում էլ երկու հարց է ծագում՝ ինչ կլինի, եթե տուրօպերատորը սնանկանա։ Եվ ի՞նչ ճանապարհով է հետագայում վերադարձնելու այս ավանդը: Իրավիճակը այս առումով փակուղու մեջ է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)