Ռուս եպիսկոպոսի տանը թմրանյութերի լաբարատորիա է հայտնաբերվել
Աշխարհ
Չերեպովեցի և Բելոզյորսկու շրջանների եպիսկոպոսի՝ Ֆլավիանի բնակարանում թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է IA «SeverInform»-ը, Սանկտ Պետերբուրգում բնակարանային զննում կատարելիս, որտեղ հոգեւորականն է գրանցված, ոստիկանները, լաբորատորիայից բացի, գտել են նաև պատրաստի արտադրանք:
Պատրիարք Կիրիլը եպիսկոպոսին հեռացրել է Չերպովեցի թեմի ղեկավարությունից և նրան ուղարկել է Պավլո-Օբնորսկու վանքում գտնվող բնակավայր:
Այնուամենայնիվ, Ֆլավիանը հերքում է խուզարկումների մասին տեղեկությունները: Եպիսկոպոսի փաստաբանները «Նաշա Վոլոգդա» թերթին ասել են, որ այդ տեղեկատվությունը «ճշմարտացի չէ և զրպարտում է եպիսկոպոսի պատիվն ու արժանապատվությունը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ