Միլիարդատեր Գուցերիևը առաջարկել է Մոսկվայի իշխանություններին օգտագործել իրենց հյուրանոցները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Աշխարհ
«Սաֆմար» ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիևը առաջարկել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ ընկերությանը պատկանող հյուրանոցները տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով հրատարակչության տրամադրության տակ գտնվող նամակին։
Մասնավորապես, նա առաջարկել է հյուրանոցներն օգտագործել ժամանակավոր հիվանդանոցներ կառուցելու համար:
«Սաֆմար» արդյունաբերական և ֆինանսական կազմակերպությանն են պատկանում նավթային, նավթավերամշակման, ածուխի արդյունաբերությունները, ֆինանսական ակտիվներ, մանրածախ ցանցեր, շինարարության և զարգացման հոլդինգներ, առևտրային սեփականության կառավարման ընկերություններ, լոգիստիկայի կենտրոններ, հյուրանոցներ և լրատվամիջոցների ռեսուրսներ՝ ռադիոկայաններ և հեռուստաալիքներ՝ ներառյալ «M.Video» ցանցը, «Bridge TV»֊ն, «Love Radio»֊ն և այլն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)