Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կորոնավիրուսի պատճառով կհետաձգվի
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ապրիլի 22-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով կհետաձգվի: Այս մասին նա հայտնեց այսօր՝ մարտի 25-ին, ժողովրդին հղած իր ուղերձում:
Քվեարկության նոր օրը կորոշվի ավելի ուշ` կախված Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի զարգացումից:
Ռուսաստանի նախագահը նաեւ մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը ոչ աշխատանքային է հայտարարել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 495-ի, 93 000 մարդ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն