Իսպանիայի փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով․ El Pais
Աշխարհ
Իսպանիայի առաջին փոխվարչապետ Կարմեն Կալվոն վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է El Pais-ը:
Հրապարակման համաձայն՝ առաջին վերլուծությունը տվել է բացասական արդյունք, սակայն բժիշկները առաջարկել են կրկնել թեստը: Երկրորդ թեստը հաստատել է կորոնավիրուսային վարակը 62-ամյա Կալվոյի մոտ:
Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 47,610 մարդ, մահացել է 3,434 մարդ։ Անցած օրվա ընթացքում Իսպանիայում մահացել է 738 մարդ, ինչը 30 տոկոսով ավելին է, քան նախորդ օրը:
Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 428 հազար մարդ: 18,9 հազար մարդ մահացել է, 109,1 հազարը՝ բուժվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)