Հնդկաստանում երեխային անվանակոչել են ի պատիվ կորոնավիրուսի. Deccan Herald
Աշխարհ
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում գտնվող Սոյորա գյուղում նորածին աղջնակին անվանել են Կորոնա՝ ի պատիվ աշխարհն ալեկոծած COVID-19-ի: Երեխային այդ անունն է տվել հորեղբայրը՝ ծնողների թույլտվությամբ:
Անվան այդ ընտրությունը տղամարդը բացատրել է նրանով, որ կորոնավիրուսային համաճարակը միավորել է երկրագնդի ժողովուրդներին և խրախուսել միասնական պայքարը:
«Վիրուսն, անկասկած, վտանգավոր է, և այն շատերին է արդեն սպանել ամբողջ աշխարհում: Բայց այն նաև շատ լավ սովորություններ է մեզ մոտ առաջացրել և մարդկանց միավորել է: Այս երեխան կլինի չարի դեմ պայքարի՝ մարդկանց միության խորհրդանիշը: Պետք չի վախենալ վիրուսից, այլ պետք է հետևել բժիշկների և իշխանությունների խորհուրդներին»,- Deccan Herald պարբերականը մեջբերում է տղամարդու խոսքերը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)