Су-27 կործանիչն ընկել է Սև ծովը
Աշխարհ
Մարտի 25-ին, ժամը 20:10-ին, պլանային թռիչքների ժամանակ Су-27 ինքնաթիռ է կործանվել: Նախնական տվյալներով՝ այն ընկել է Սև ծովի ջրային տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա ինքնաթիռը վթարային ազդանաշան է փոխանցել: Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ան-26 ինքնաթիռով և Մի-8 ուղղաթիռով, Սևծովյան նավատորմի հակասուզանավային նավով, ինչպես նաև մոտակայքում գտնվող քաղաքացիական նավերի միջոցով:
ՊՆ-ից հայտնել են, որ բարդ եղանակային պայմանների պատճառով օդաչուին հայտնաբերելու գործողությունները դժվարացել են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)