Ռուս արտիստ Իգոր Նիկոլայևը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Ռուսական էստրադայի աստղ երգիչ, երգահան Իգոր Նիկոլաևը կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքները, սակայն, դեռևս հայտնի չեն: Այս մասին «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երգչի օգնականը։
Նա մեկնաբանել է երգչի վիճակի մասին տարածված լուրերը․
«Մենք բոլորս մարդ ենք: Եվ մենք բոլորս հիվանդանում ենք աշնանային-գարնանային ժամանակահատվածում և, փառք Աստծո, ապաքինվում ենք», - ասել է նա:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլաևին ախտորոշվել է օջախային թոքաբորբ: Նրա վիճակը գնահատվում է որպես բավարար: 60-ամյա արտիստը գտնվում է կորոնավիրուսի վարակման ռիսկային խմբում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)