«Իմ կյանքի հաճույքը՝ կատու, դաշնամուր, գիրք․․․ »․ Էնթոնի Հոփկինսի՝ կատվի հետ տեսանյութը մեկ օրում երկու միլիոն դիտում է գրանցել
ԱշխարհՏեսանյութը, որում Էնթոնի Հոփկինսը դաշնամուր է նվագում՝ կատվին գրկած, մեկ օրում ավելի քան երկու միլիոն դիտում է գրանցել։ Հայտնի դերասանը նվագում է գրեթե առանց ձեռքերին նայելու, ժպտում է ընտանի կենդանուն և տեսախցիկին:
«Նիբլոն (կատվի մականունը) ստուգում է՝ արդյոք ես ինձ լավ եմ զգում, և ապա պահանջում է, որ ես նրան զվարճացնեմ», - գրել է 82-ամյա Հոփկինսը:
Էնթոնի Հոփկինսը միշտ սիրել է երաժշտությունը։ Նա ոչ միայն կատարում է այլ հայտնի կոմպոզիտորների գործեր, այլև ինքն է ստեղծագործում դաշնամուրի, ջութակի ու նվագախմբի համար:
Անդրանիկ Ռեյի և Յոհան Ստրոսի նվագախմբի կատարմամբ կատարվել է նրա՝ «Եվ վալսը շարունակվում է» ստեղծագործությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)