Իրանում գրանցվել է մեկօրյա կորոնավիրուսային վարակների նոր ռեկորդ․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Իրանում մեկ օրվա մեջ կորոնավիրուսային վարակների թիվը հասել է 3076֊ի։ Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 35 408-ի, ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը, գրում է ria.ru֊ն:
IRINN հեռուստաալիքի եթերում նա նաև հաղորդել է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 139 մարդ։ Փետրվարի19-ից ի վեր մահացել է 2,517 մարդ: Իշխանությունները այս իրավիճակը բացատրել են կորոնավիրուսի տարածումը ընդհատելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև այն փաստով, որ իրանցիները, չնայած տանը մնալու հրատապ առաջարկություններին, Նոր տարվա տոներին (մարտի 20-ին) մեկնել են այլ քաղաքներ:
Իրանն այժմ քննարկում է կորոնավիրուսով վարակվածների համար ինքնամեկուսացման ներդրման հնարավորությունը:
Բացի այդ, որոշում է կայացվել փակել առևտրի կենտրոնները՝ բացառությամբ մթերային խանութների։ Երկրում մի քանի շաբաթով սահմանափակվել են կրոնական իրադարձությունները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)