Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 5֊րդ զոհը․ ՏԱՍՍ
Աշխարհ
Մոսկվայում այսօր գրանցվել է կորոնավիրուսի հետևանքնով մահացության հինգերորդ դեպքը, գրում է tass.ru֊ն։
Ըստ օպերատիվ շտաբի՝ Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով 69-ամյա մի հիվանդ: Նշվում է, որ հիվանդանոց ընդունվելուց հետո կնոջ մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ:
«Բժիշկներն անցկացրել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համապարփակ բուժում, ներառյալ վերակենդանացման բաժանմունքում, բայց նրանք չեն կարողացել փրկել կնոջը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդը տառապում էր նաև կարդիոսկլերոզից, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզից և քրոնիկ պիելոնեֆրիտից:
Մահացածը, մասնագիտությամբ համաճարակաբան, աշխատել է համալսարանում՝ որպես ուսուցիչ։
Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1264 դեպք, 49 հիվանդ արդեն վերականգնվել է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)